Քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում է գրել այն մասին, որ իր պաշտոնավարման ժամկետից մեկ ամիս շուտ ցանկանում է դուրս գալ աշխատանքից` այդպիսով դադարեցնելով քաղաքապետի իր լիազորությունները: Այս տեղեկատվությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ՀՀ կոմունիստական կուսակցության անդամ Գագիկ Մանուկյանը:
«Այո՛, Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում արդեն գրել է»,- galatv.am-ին փոխանցել է փոխքաղաքապետը: Վարդան Ղուկասյանի հետ միասին հրաժարականի դիմում ներկայացրել է նաեւ ինքը` Գագիկ Մանուկյանը: Մեր լրագրողը նախկին փոխքաղաքապետին հարցրել է , թե հավաստի՞ են արդյոք այն լուրերը, որ կառույցի որոշ բաժնի ղեկավարներ եւս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել. «Մյուսների մասին ոչինչ չգիտեմ, ես ինքս գրել եմ»,-ասել է Գագիկ Մանուկյանը: Նշենք, որ հավանաբար վաղը Գյումրին կունենա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նրա անձը դեռեւս հայտնի չէ, իսկ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 12-ից:
Հերմինե Մկրտչյան