Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյանը ՀԱԿ-ին միանալու մտադրություն չունի

Հոկտեմբեր 09,2012 10:26

Մինչ ծանր ու թեթեւ են անում 2013 թ. նախագահական ընտրություններում Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, կուսակցության որոշ կարկառուն ներկայացուցիչներ Հայ ազգային կոնգրեսի շարքերը վերադառնալու մասին են մտմտում։ Մասնավորապես խոսքը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի մասին է։ Իսկ Այվազյանի ու Սարգսյանի լարված հարաբերությունների մասին խոսվում է դեռեւս ամառվանից։ Ասում են՝ Այվազյանը համարելով, որ Սարգսյանը ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը միանձնյա է ընդունել, հավաքել է իր թիմն ու փորձում է լքել կուսակցությունը։ Երեկ, երբ պրն Այվազյանին հարցրինք այս մասին, ասաց, որ ինքը կուսակցությունից դուրս գալու հայտարարություն չի արել, եւ իր հարաբերություններն էլ Արամ Սարգսյանի հետ սովորական են։ Սակայն հավաստի աղբյուրներն ասում են, որ ՀԱԿ-Սմբատ Այվազյան բանակցություններ են գնում։

Ինչ վերաբերում է Կոնգրեսին միանալուն, Սմբատ Այվազյանը հավաստիացրեց, որ ոչ նման քննարկումներ կան ու ոչ էլ այդպիսի մտադրություն ունի։ Հարցին՝ արդյոք մինչեւ նախագահական ընտրություններ չի՞ միանալու Կոնգրեսին, պատասխանեց. «Ժամկետները կապ չունեն, այդպիսի մտադրություններ չկան։ Ես շփվում եմ բոլորի հետ, ընդդիմադիր բոլոր ուժերի ու նույնիսկ իշխանական որոշ ուժերի հետ, քննարկում, որ այսպես չի կարելի եւ այլն…»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031