Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյան. «Հրանտ Բագրատյանը 100 քայլ ծրագիրը «պլեճ» ա արել ինձնից ու հիմա իրա անունից է ասում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2012 22:57

«Այսօր Հրանտ Բագրատյանը խոսում է կառավարությունից, քննադատում է, բան…: Այ ախպեր, դու քանդեցիր այս երկիրը, միլիարդավոր դոլարների վնաս տվեցիր այս երկրին, հիմա կանգնել ես ասում ես` ղալա՞թ է անում Տիգրան Սարգսյանը: Էդ դու չէի՞ր, որ մեռանք քեզ ասելով՝ էլի չէիր անում: Մազութի գործը…: Պատկերացնո՞ւմ ես, էսօր մարդիկ գալիս են իշխանության, ասում են ի՜նչ մազութի գործ, ի՜նչ բան, ի՜նչ խավարի, ցրտի տարիներ, խի տենց բա՞ն ա եղել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺԴ նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, խոսելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի մասին, նորից հիշեց հայտնի «մազութի գործը»:

Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ հստակ բացատրում էր մարզերի բնակիչներին, որ եթե կար այդ գործը՝ պիտի ձերբակալեին: Իսկ եթե ինքը ձերբակալված չէ, ուրեմն պարզ է, որ նման բան չի եղել: Մեր այդ դիտարկմանը Արշակ Սադոյանն այսպես արձագանքեց. «Չհասկացա, ուրեմն էդպե՞ս: Չկար, հա՞ այդպիսի գործ: Այլ բան է, որ մինչեւ ձերբակալելը պետք է դակումենտ ունենաս: Տես, օրինակ ասում են քաղաքական… դե թող ձերբակալեն Վարդան Օսկանյանին: Հիմա կա՞ այդ գործը, միլիոն ու կեսը: Կա, չէ՞, Օսկանյանն էլ չի ժխտում: Հրանտ Բագրատյանը հո չի՞ ասում` չի եղել: Ասում է՝ յա՞ պրիչոմ: Ասում ենք` ո՞նց թե, դո’ւ էիր վարչապետը: Դե հետեւեիր»:

Անդրադառնալով խորհրդարանական կյանքին եւ ՀԱԿ-ի ցուցաբերած ակտիվությանը, հարցադրումներին՝ պարոն Սադոյանը նշեց. «Հրանտ Բագրատյանը, ինչքան էլ գանգրահեր … (վիրավորական բառ ասաց, որը չենք հրապարակում.- Հ. Ջ. ) լինի, բայց դե վարչապետ է եղել, ահագին բաներ գիտի: Նման գիտելիքներ ունեցողների մուտքը պառլամենտ ահագին թարմացնում է աշխատանքը: Բայց դա չի նշանակում, որ քաղաքական պայքարի տեսակետից, հեռանկարների եւ այլն, այսօր համենայնդեպս, ես չէի ասի, թե դեպուտատները, որպես այդպիսին, ոչ թե փող աշխատելու տեսակետից, ժողովուրդը հարգանք ունի դեպուտատների նկատմամբ եւ ՀԱԿ-ի մտնելուց այդ հարգանքն ավելացավ: Ընդհակառակը, շուն, գել… սաղ նույնն են: Այդտեղ լուրջ քայլեր են պետք՝ արմատական փոփոխություններ: Շատ զարմանալի է ինձ համար, որ Տարոն Մարգարյանը` որպես քաղաքապետ, շատ կարճ ժամանակամիջոցում այսպիսի մեծ հեղինակություն ձեռք բերեց: Մինչեւ այդ էլ  գործ էր անում, թեկուզ՝ ծաղիկ-մաղիկ, սիրունացնել… բան ման: Բայց այսօր օրինակ կարո՞ղ է որեւիցե ՀԱԿ-ը, Բարգավաճը կամ որեւիցե մի ուժ ինչ-որ մի ճանապարհ ասեն»:

Մենք հիշեցրինք, որ ՀԱԿ-ը 100 քայլ ծրագիրն է առաջարկել՝ նա պատասխանեց. «Արա էդ 100 քայլն է, ես 150-ը կասեմ: Ինչի՞ մասին է խոսքը: Ենթադրենք ասում է ծրագիր՝ թոշակներն ավելացնենք տասը անգամ: Ասում ե`մ ո՞նց տանք, որտեղի՞ց, ասում է՝ դե մի տեղից, ստվերը կրճատեք: Ասում ենք` ո՞նց կրճատենք, ասում է` դա ձեր գործն է, մե՞զ ինչ: Գանգրահեր … (դարձյալ վիրավորական բառ- Հ.Ջ.)-ի վարչապետ եղած ժամանակ ես 10 անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկն արել եմ՝ հիմնավորելով, որ դա բյուջեի վրա ծախսեր չի էլ նստի, որովհետեւ ստվերի կրճատման կբերի: Այն, ինչ որ հիմա Բագրատյանն ասում է, ես ասում էի Բագրատյանին: Հիմա «պլեճ» ա արել՝ իրա անունից է ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031