Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Անանյան. «Հայաստանում Լեհաստանի դեսպանը ամենագրասերն է»

Հոկտեմբեր 08,2012 22:45

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը: Այնտեղ ներկայացված են 20-րդ դարի երկրորդ կեսի ազգությամբ լեհ բանաստեղծների չափածո ստեղծագործությունները:
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասում է, որ գրքում տեղ գտած վեց գրողների ստեղծագործությունները առաջին անթոլոգիական պոեզիան է հայերեն լեզվով. «Գիրքը հայ ընթերցողին հնարավորություն կտա ծանոթանալ նոր պոեզայի հետ»:
Դեսպանը ամենից շատ սիրում է 20-րդ դարի առաջին կեսի գրող Շիբոշ Գաուչինսկուն, իսկ ժամանակակից գրողներից` Հերբերտին:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կարծիքով, դեսպան Ռաչինսկին Հայաստանում գործող բոլոր դեսպաններից ամենագրասերն է, քանի որ մեզ այսպիսի մեծ նվեր է մատուցել. «Սա նվեր է, որը մատուցվում է գրատպության 500-ամյակի շրջանակներում: Գիրքը կոթողային մի աշխատանք է, քանի որ ժամանակակից պոեզիան այնքան էլ հայտնի չէ հայ ընթերցողին: Ես վստահ եմ, որ ընտրանին մեր ժամանակակից պոեզիայի խթանը կհանդիսանա: Սա նոր հայացք է, նոր աշխարհընկալում»:
Անանյանը հավաստիացնում է` Հայաստանի գրողների միությունը կհամագործակցի Լեհաստանում հայկական գերատեսչության հետ եւ նման մի նվեր էլ կմատուցվի լեհ ընթերցողին:
«100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի թարգմանիչները երկուսն են` Մուշեղ Մկրտչյան եւ Նաիրա Մախճանյան:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031