Շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանում, որն այսօր բրազիլական Սան-Պաուլուից ընդունել է Բիլբաոն (Իսպանիա), Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնայնը սեւ խաղաքարերով 35-րդ քայլում ոչ-ոքի արեց մրցաշարի ետնապահներից ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Խաղաղության ձեռքսեղմումով բաժանվեցին նաեւ Վալյեխոն եւ Անանդը, իսկ այս պահին Կարլսեն-Կարուանա հակամարտությունը դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ