Վաղը Հյուսիսային Օսեթիայում կմեկնարկի «Ալանիայի արշալույսները» ազգային պարերի 5-րդ միջազգային փառատոնը: Գրում է «Ռու ֆոքս» լրատվականը՝ հղում անելով օսական լրատվամիջոցի:
Հայաստանից փառատոնին կմասնակցի «Նինար» ժողովրդական երգի-պարի համույթը: Փառատոնին կմասնակցեն նաև ռուսական և մոլդովական խմբեր:
Փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը, իր մեջ ներառում է ոչ միայն խմբերի համերգային ծրագրեր, այլև ազգային խորեոգրաֆիայի վերաբերյալ վարպետության դասեր, օսական դեկորատիվ-կիրառական արվեստի և ազգային տարազների ցուցահանդես, ինչպես նաև կլինի «կլոր սեղան» ավանդական ֆոլկլորի գործածումը ժամանակակից ազգային պարերում թեմայով:
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը
Կարդացեք նաև