Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօր ո՞վ ա շան տեղ դնում ՀԱԿ-ին, հիմա Նիկոլն ավելի մեծ արժեք ունի, քան Տեր-Պետրոսյանը»

Հոկտեմբեր 08,2012 21:17

«Այսօր ես նույնիսկ  կասկածում եմ ասելու, որ ՀԱԿ-ն էլ է ընդդիմադիիր, որովհետեւ այն ֆունկցիաները, այն ճանապարհները, որ նա գնաց վերջին պառլամենտական ընտրություններում, երբ որ դոդացման եւ սերժանտացման դեմ պայքարելուց հետո մեկ էլ հանկարծ մնաց սերժանտացումը՝ առանց դոդացան, դրանից ակնհայտ երեւաց, որ գործարքների մեջ են մտել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Դուք հիմա ո՞ւմ եք համարում ընդդիմություն, ո՞ր ուժերին, այսպես պատասխանեց ընդդիմադիր նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ ընդդիմադիր ուժ է դարձել Դաշնակցությունը՝ ինչ-ինչ պատճառներով. «Չգիտեմ, իմ ժամանակ կոալիցիայի մեջ էր: Ընդդիմադիր ուժ է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ այդ «Ազատ դեմոկրատներն» էլ մեջը:  Բայց ՀԱԿ-ը կասկածում եմ: Հլը պատկերացրեք, որ ԲՀԿ-ի թեկնածուն Ռոբետ Քոչարյանն է եւ հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին: Ծիծաղելի է»:

Մենք ճշտեցինք՝ բայց հնարավո՞ր է այդ սցենարը լինի, նա պատասխանեց. «Դե բայց ինչի՞ էր այդ դեպքում պաշտպանում ԲՀԿ-ին»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը դա բացատրում է, որ փորձ է արվել կազմաքանդել իշխանությունը, կոալիցիան, ինչը հաջողվեց, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Ներողություն, իշխանությունը կազմաքանդել՝ բերելով Ռոբերտ Քոչարյանի՞ն: Հանուն իշխանությունը կազմաքանդելու, այսինքն՝ նպատակն արդարացնում է միջոցները, թեպետ ավելի կեղտոտ նպատակներո՞վ: Ակնհայտ է, չէ՞, որ ԲՀԿ-ն խիստ սերտորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի՞նչ էր նշանակում գնալ համագործակցության ԲՀԿ-ի հետ: Իսկ որ գնացել են՝ դա հիմա էլ է երեւում»:

Մեր հարցին՝ համաձայն չե՞ք այն կարծիքին, որ ՀԱԿ-ը մտավ խորհրդարան, եւ խորհրդարանը վերակենդանացավ, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Ինչ արե՞ց: Հիմա վերականդանացա՞ծ է: Եսիմ, եթե Օսկանյանի պատմությունը վերակենդանացում է՝ դա ուրիշ հարց է»:

ԱԺԴ նախագահի համոզմամբ, երբ ՀԱԿ-ի առանցքային դեմքերը հեռացան՝ Դավիթ Շահնազարյանը, Սմբատ Այվազյանը, Արամ Սարգսյանը, ոչ թե ՀԱԿ-ը թուլացավ, այլ «դառավ չուլ». «ՀԱԿ-ը այսօր ո՞վ ա, ո՞վ ա շան տեղ դնում ՀԱԿ-ին: Եթե մի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյան ասելով՝ եսիմինչեր էին հասկանում, էսօր ասում են լավ, է՜, քոռ …-ը: Հիմա ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա Նիկոլն ավելի մեծ արժեք ունի, քան թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չեմ ասում նա բան է, պռոստը իր խոսալու հաշվին նա բան եղավ, նամանավանդ՝ վերջին շրջանում Լեւոնը չի էլ խոսում: Այն իր թեւավոր խոսքերը՝ Ավգյան ախոռներ մաքրելու, հիմա կարո՞ղ է այդ մասին կես բերան ծպուտ է հանում: Ես զարմանում էի նույնիսկ մեր ժողովրդի միամտության վրա: Արա, մոռացա՞ն այդ խավարի, ցրտի տարիներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031