Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է իր նախկին գործընկերոջը` Վարդան Օսկանյանին.
«Ընթերցեցի Օսկանյանի հարցազրույցը:
Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում մտնել քաղաքական “հալածյալի”, “հետապնդվողի”, “խարազանվողի” կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եվ նորից` ապարդյուն:
Ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ այդ նպատակը անբնական է, իրականությանը չհամապատասխանող: Իսկ գործադրվող ջանքերը` անարդյունավետ:
Քաղաքականությունն ու հարուցված հայտնի գործը զուգահեռ հարթություններ են, որոնք Վ. Օսկանյան կետում չեն խաչվում:
Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան, կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` “Жена Цезаря должна быть вне подозрений”…»,- գրում է նախարարը: