Օրերս ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը ներկայացրեց «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի (Գրին քարտի) 2014 թվականի խաղարկության գրանցման գործընթացի մասին մանրամասները, տեղեկացնելով, որ 2014 թվականի վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացնել միայն էլեկտրոնային տարբերակով, հոկտեմբերի 2-ից սկսած՝ մինչեւ նոյեմբերի 3-ը: Ջորջ Լինը նաեւ շեշտեց, որ վիճակախաղին մասնակցության համար անհրաժեշտ է այցելել https://www.dvlottery.state.gov/ կայքն ու միայն այնտեղ լրացնել համապատասխան առցանց դիմումը: Հյուպատոսը անդրադարձավ նաեւ կեծարարություններին, որ դիմում են շատերը, գրին քարտ շահելու, հերթն առաջ գցելու, կամ այն «փողով դասավորելու» համար, նա բացառեց այդ ամենը, ավելացնելով, որ գործընթացն իրականացվում է անվճար, եւ միայն վերոնշյալ կայքի միջոցով, ու առանց որեւէ մեկի միջամտության: Քանի որ վիճակախաղում հաղթելու մասին ինֆորմացիան եւս տեղադրվելու է վերոնշյալ կայքում, հետեւաբար հաղթող մասնակցին ոչ մեկ չի կարող տեղեկացնել իր հաղթանակի մասին:
Չնայած հյուպատոսի հայտարարությանը, այս մասով, մարդկանց խաբելու սովորությունը դեռ շարունակվում է: Greencard.am կայքը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է շփոփության մեջ գցել մարդկանց: Այնտեղ նախ նշվում է, որ հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել իրենց գրասենյակ, ապա ասվում, որ մեկ հոգու համար պետք է է վճարել 5000 դրամ: Իսկ եթե լայքեք ֆեյսբուքյան իրենց էջը, ապա կստանաք 20 տոկոս զեղջ` գրին քարտերով զբաղվող կազմակերպության կողմից:
Այստեղ շփոթության մեջ են գցում մարդկանց նաեւ աամսաթվի հետ կապված, չնայած հյուպատոսի հայտարարությանը, որ վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է, կազմակերպությունը քաղաքացիների «գործերը դասավորում» է մինչեւ նոյեմբերի 4-ը. համենայնդեպս այդպես էին ասել իրենց էջում, պատասխանելով հետաքրքրվողներից մեկի հարցին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև