«Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը գրում է, որ Ադրբեջանը քննադատում է հարևան Իրանին, որ բնական գազ և նավթ տրամադրելով՝ «կյանք է տալիս» իր հակառակորդին՝ Հայաստանին: Իսկ ինքը` Ադրբեջանը, միևնույն ժամանակ, առանց այն էլ լարվածության մեջ գտնվող Կովկասում, շարունակում է զարգացնել իր հարաբերությունները Իսրայելի հետ անվտանգության և տեխնոլոգիական կարիքների համար:
«Իրանը ավելի քան 30 համաձայնագրեր ունի Հայաստանի հետ, ինչպես նաև դեսպանատուն ունի այնտեղ: Նա Հայաստանին սնում է էներգիայով, բնական գազով և նավթով: Նա նոր ճանապարհներ է կառուցում փոխադրումների համար: Բանակցություններում (Լեռնային Ղարաբաղի) Հայաստանի կոշտ դիրքորոշման պատճառը Իրանից և Ռուսաստանից տրվող աջակցությունն է: Իրանը կյանք է տալիս Հայաստանին», – ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը թերթին տված հարցազրույցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև