Կիպրոսում մեկնարկած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործկոմի նիստի շրջանակում Գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան Արքեպիսկոպոս Հերքելյանին, ապա ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:
Նիստի մասնակիցները այցելել են նաև «Նարեկ» վարժարան, որտեղ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել պատվավոր այցելուների գրքում:
Օրվա ավարտին պատվիրակությունն այցելել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Նիկոսիայի ակումբ: Հ.Բ.Ը.Մ.-ն` ի դեմս ատենապետ Վիգեն Քեստելյանի, մեծ ընդունելություն է կազմակերպվել Մելքոնյան վարժարանում:
ՀԽՀԿ լրատվական բաժին