Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հոկտեմբեր 08,2012 18:07

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Կոտայքի մարզպետի տեղակալի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Լ.Միքայելյանը, լինելով Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունն համակարգելու պատասխանատու, մարզպետարանի ենթակայության տակ գտնվողª ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելով և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով,  տարբեր չափերով անձամբ ստացել է կաշառք:

 Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031