հեռուստատեսությունների արտադրանքի մի զգալի մասից: Հաճախ են քննադատվում հայկական հեռուստաընկերությունների եթերի բովանդակությունն ու դրա ազդեցության բարոյահոգեբանական հետեւանքները: Մտավորականության կողմից եւս բազմիցս բարձրացվել է այս հարցը, վերջերս նաեւ` ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի տեսքով:
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը.
«Երբեմն հարցնում են, թե արդյոք իրակա՞ն են այս դժգոհությունները, սակայն պարզ երեւում է, որ իրական են: Հեռուստատեսությունը 2 դեմք ունի` մի կողմից հեռուստատեսությունը ինֆորմացիա տարածելու միջոց է, առաջ է տանում ինչ- որ փիլիսոփայություն, գաղափարախոսություն, տեսակետների քարոզ, իսկ մյուս կողմից՝ դա բիզնես է, տերերի համար փող աշխատելու միջոց: Գումար վաստակելու միջոցը երբեմն ավերում է այն, ինչ իսկապես պետք է տա հեռուստատեսությունը: Վատ հեռուստաեթերները դիտավորյալ չեն արվում, պարզապես մակարդակ չկա, անընդհատ պետք է վերահսկողություն լինի բոլոր հեռուստաընկերություններում»:
Կարդացեք նաև
Նրա պնդմամբ՝ մարդիկ շատ են նայում էրոտիկ պատկերներ, բռնություններ, սարսափներ, աշխարհի շատ երկրներում այդ մրցակցությունը սահմանափակում են: Հանրային հեռուստատեսությունը ստեղծված է նրա համար, որ տեղեկատվություն տա քաղաքացիներին, քարոզի ազգայինը, ժողովրդականը: Եթե շտկվի Հանրային հեռուստատեսությունը, ապա բոլորը նրա հետեւից կգնան, այժմ կարեւորում են Հ1-ի շտկումը:
Aravot.am-ին էլ պրն Մանուկյանն ասաց, որ ոչ միայն նա, այլեւ բնակչության զգալի մասը դժգոհ է հեռուստաեթերից:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռուստատեսությունը ստորադասվում է շուկայական օրինաչափություններին, այսինքն՝ ապրանք է, որը վաճառքի է ենթակա ու վաճառքը կախված է ոչ միայն առաջարկողից, այլեւ գնորդից:
«Եթե տվյալ հեռուստաեթերը ունի վարկանիշ ու սպառող, ուրեմն իրավունք ունի գոյատեւելու: Եթեր սահմանափակելը դա սխալ է: Ինչպես շուկայում, այստեղ նույնպես թելադրողը սպառողն է, եթե քեզ եթերը դուր չի գալիս ու քո ճաշակին չի համապատասխանում, ապա անջատիր` դա ամենադեմոկրատական միջոցն է»:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը Aravot.am-ին ասաց, որ այսօր ՀՀ հեռուստաեթերի հիմնական մասը չի բավարարում էական տարրական պահանջներին.
«Հեռուստաեթերը պետք է ծառայի իր նպատակներին, առաջին հերթին մատաղ սերնդի դաստիարակությանը: Այն վիճակը, որ կա, ուղղակի ողբալի է: Սերիալները ամենացայտուն ու ծիծաղելի օրինակն են: Հեռուստաեթերների կազմակերպիչների մեծ մասը բոլորովին չեն զգում, թե ինչ կարեւորագույն ոլորտի հետ գործ ունեն, եւ նրանց կարծիքով՝ դա սովորական բիզնես ոլորտ է, մի քիչ փող աշխատելու համար կարելի է երեխաներին ցույց տալ, թե ինչպես են դառնում հանցագործ եւ այլն: Որակական լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, հեռուստաեթերը փող աշխատելու տեղ չէ եւ չի կարելի ժողովրդին փչացնել»:
Քննարկմանը մասնակցեցին ՀԽ անդամներ, ՀՀ նախագահին այս հարցի վերաբերյալ նամակով դիմած մտավորականներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՌԱՀ-ի հեռուստաընկերությունների, ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ստեղծագործական միությունների, Հասարակական կազմակերպությունների եւ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ