Հունգարիայի մայրաքաղաքի 19-րդ թաղամասում տեղադրված` Թուրքիայի արդի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հուշարձանը պղծվել է։
Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, արձանի վրա կարմիր ներկով վիրավորական արտահայտություններ են գրվել։
Ադրբեջանական այլ աղբյուրներ, իրենց հերթին, հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր։
Աթաթուրքի հուշարձանը Բուդապեշտում կանգնեցվել է սեպտեմբերի 29-ին։ Տեղի հայ համայնքը երկրի արտգործնախարարությանը կոչ էր արել թույլ չտալ արձանի տեղադրումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված սկանդալի ֆոնին։ Սա ադրբեջանական լրատվամիջոցներին առիթ է տվել պնդելու, թե արձանը պղծել են հայերը։
Կարդացեք նաև
Հունգարական ոստիկանությունը, մինչդեռ, հայտնել է միայն, որ փնտրում է արարքի հեղինակներին։
«Ազատություն» ռադիոկայա