Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը «Վրացական Երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին

Հոկտեմբեր 08,2012 17:02

Շնորհավորում եմ Ձեզ հոկտեմբերի 1-ին կայացած՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Սա ժողովրդավարության մեծ հաղթանակն էր Ձեր երկրում: Խաղաղ, ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը քաղաքական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացվածության վկայությունն է, ինչպես նաև անձամբ Ձեր հանդեպ ժողովրդի մեծ վստահության արդյունքը:

Ես տեղյակ եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ակտիվ մասնակցություն են ունեցել «Վրացական երազանքի» արձանագրած հաջողություններում: Վրաստանի հայ համայնքն ունի դարերի պատմություն և մեծ ավանդ է ունեցել Վրաստանի շենացման և հզորացման գործում: Ինչպես Ջավախքում, այնպես էլ Վրաստանի մյուս բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայերը կարող են դառնալ մեր երկու երկրների ավանդական բարեկամությունն ամրապնդող հենասյուներից մեկը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և անձամբ ես պատրաստ ենք մեր ավանդը ներդնել հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:  Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական երկրների միջև է հնարավոր իրական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների հաստատումը: Վստահ եմ նաև, որ միայն ժողովրդավարության ուղին ընտրած պետություններն են ի վիճակի Հարավային Կովկասում ապահովել խաղաղություն և կայուն զարգացում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ վրաց ժողովրդին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031