«Դը թայմս օֆ ինդիա» թերթը գրում է, որ Բուլղարիայի պաշտպան Վեսելին Մինևը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է երկու խաղով՝ Բուլղարիա -Հայաստան խաղի ժամանակ առաջացած վիճաբանությանը ակտիվ մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտնել է Բուլղարիայի ֆուտբոլի միությունը: Բացի այդ, Մինևը, որը խուսափել է կարմիր քարտից, այնպիսի լարված խաղում, որի ժամանակ երեք ֆուտբոլիստ հեռացվել են խաղադաշտից, նաև կտուգանվի 6,500 դոլարով:
Մինևը, որն այս կիրակի կդառնա 32 տարեկան, բաց կթողնի ուրբաթ օրը Դանիայի և դրանից չորս օր անց՝ Չեխիայի դեմ կայանալիք խաղերը:
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը
Կարդացեք նաև