ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ԱԳՆ շենքի վաճառքի ու տեղափոխմանը փիլիսոփայորեն է մոտենում. «Կարեւորը ոչ թե շենքն է, այլ շենքի մեջ եղածը: Կարող են շատ ավելի վատ շենքում աշխատել, բայց լավ աշխատել եւ հակառակը՝ կարող են անարդյունք աշխատել, ինչպես հիմա է կատարվում: Իհարկե, սիմվոլիկա էր, քաղաքի կենտրոնում ավելի ճիշտ էր թողնելը, հետո չի կարելի այդքան տեղից տեղ տեղափոխվել»:
Պարոն Նավասարդյանի համոզմամբ, եթե արտաքին գործերի նախարարությունն աշխատեր այնպես, ինչպես պետք էր, շենքի տեղափոխման մասին հարցեր չէին լինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ