Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սեր խոստովաներ 20 տարով մեծ տղամարդ. Հոգեբանի խորհուրդը

Հոկտեմբեր 08,2012 16:49

 

Աղջիկներին հաճելի է, երբ ուշադրության կենտրոնում են։ Նրանք միշտ ցանկանում են լինել սիրված։ Շատերն անգամ հպարտանում են իրենց երկրպագուների թվով։ Ոմանք խաղում են նրանց զգացմունքների հետ, իսկ ոմանք՝պարզապես ընտրում արժանավորին։ Սակայն ի՞նչ կլիներ, եթե նրանց երկրպագուներից մեկը լիներ տարիքով մեկը։ Հարցին, թե ինչ կաներ այն դեպքում, երբ իրեն սեր խոստովաներ իրենից 20 տարով մեծ տղամարդ, 21-ամյա Դիանան պատասխանում է․«Կարհամարհեի, արագ քայլելով կհեռանայի, կմտածեի՝այլասերվածի մեկն է»,-ասում է նա։ 22-ամյա Աննան  էլ համաձայն է նրա հետ․«Դեռ 10 տարին նորմալ է, բայց երբ խոսքը 20 տարեկան կնոջ և 40 տարեկան տղամարդու մասին է, իմ կարծիքով դա աննորմալություն է»։

Իսկ 24-ամյա Նարինեն սրանում ոչ մի աննորմալ բան չի տեսնում․«Իմ մորաքույրը ամուսնացել է իրենից 15 տարի մեծ տղամարդու հետ։ Հիմա նրանք շատ երջանիկ են և ունեն 20 տարեկան աղջիկ։ Հիմա շատ է պատահում, որ երեսուննանց աղջիկը ամուսնանում է գրեթե 60 տարեկան տղամարդու հետ, և ի՞նչ, ով՞ է խառնվում, դա իրենց գործն է»,-ասում է նա։

Հոգեբան Անի Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է նկատի ունենալ ոչ թե տարիքը, այլ տվյալ մարդու վարվելակերպը․«Դա պարզապես ազգային մտածելակերպ է, հիմա սերունդն ավելի շատ նախընտրում է գրեթե  իր հասակակցին։ Չպետք է վախենալ տվյալ անձնավորությունից, եթե նա վտանգավոր քայլերի չի դիմում,-ասում է հոգեբանը ու հավելում,-հաճախ պետք է վախենալ հենց երիտասարդներից․ տղաների մի ստվար հատված  կա, որոնց համար աղջիկները միայն մոլուցք են, ուրիշ ոչինչ, նրանց «հասնելուց»  հետո նրանք իրենց համար արդեն անհետաքրքիր են»։

«Սերը տարիք չի հարցնում»,-ասում է հայտնի խոսքը, 22-ամյա Նելլին էլ ասում է. «Մի քանի անգամ պատահել է, երբ մոտ 60 տարեկան ծերուկներ այնպիսի ռեպլիկ են թողել, որ ես ինձ ահավոր վատ եմ զգացել։ Ինձ մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե 50 տարեկանից հետո տղամարդիկ դառնում են այլասերված»։ Հոգեբանն ասում է․«Չպետք է մի քանիսի պատճառով բոլորին նույնացնել, եթե խոսքը իրական սիրո մասին է, վախենալ ամենևին էլ պետք չէ․ չէ՞ որ տարեցները ևս ունակ են սիրելու»։

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031