Գյումրու նորընտրի քաղաքապետ Սամվել Բալասանյանիմամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը անդրադարձել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնչեցրած մտքերին.
«Գյումրու գործող քաղաքապետն երեկ հայտարարեց, իբրև թե ժամանակին գործարան է տվել Սամվել Բալասանյանին, ինչը սակայն, հեռու է իրականությունից, քանզի ժամանակին քարուքանդ վիճակում գտնված և այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ, իսկ մինչ այդ այն եղել է հանրային սեփականություն, իսկ հանրային սեփականությունն ինչ որ մեկին տալ չի կարող ոչ մի անհատ: Եթե այնուամենայնիվ շարժվենք գործող քաղաքապետի ասած տրամաբանությամբ, ապա, պարոն Բալասանյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո կարելի կլինի ասել, որ Գյումրու կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, Սամվել Բալասանյանի կողմից տրվել է գործող քաղաքապետին, քանզի այդ տարածքներն այժմ պատկանում են հենց իրեն: Շնորհավորում ենք նաև գյումրեցիներին քաղաքի օրվա առթիվ, միևնուն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող քաղաքապետին պարոն Բալասանյանի հասցեին հնչեցրած բարեմաղթանքների համար:
Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյան»