Լրահոս
Օրվա լրահոսը

The Budapest Times. «Հունգարիայի օմբուդսմենը նորից է դիմում Սաֆարովի հայրենադարձության փաստաթղթերին ծանոթանալու համար»

Հոկտեմբեր 08,2012 16:19

«Դը Բուդապեշտ թայմս» թերթը գրում է, որ Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպան Մատի Սաբոն հինգշաբթի ասել է, որ Սաֆարովի հայրենադարձության հետ կապված տեղեկատվություն ստանալու իր հայցին արդարադատության նախարարությունը 15 օրվա ընթացքում չի արձագանքել: Նախարարությունից պատասխանել են, որ արդարադատության նախարար Տիբոր Նավռաչիչը անմիջապես պատասխանել է Սաբոյի սեպտեմբերի 19-ի նամակին՝ խնդրելով, որ Օմբուդսմենը պաշտոնական հայց ներկայացնի գաղտնի փաստաթղթերին մուտք գործելու համար:

Սաբոն իր նամակում նշել էր, որ հունգարական օրենսդրությունը հանցագործի հայրենադարձությունը թույլ չի տալիս առանց հավաստիության, որ նա իր պատժի մնացած մասը կշարունակի կրել: Սաֆարովի սկանդալի ժամանակ  կառավարության հրապարակած փաստաթղթում ադրբեջանական կողմից չկար որևէ հավաստիացում, որ մարդասպանը ներում չի ստանա, գրում է թերթը:

 Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031