Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր նշած «որոշ շրջանակների» հարցին պատասխանեմ հարցով. Գագիկ Ծառուկյան

Հոկտեմբեր 08,2012 15:55

Zham.am օրերս հարցում էր ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին,թե անցյալ շաբաթ վերջինիս լռությունը որոշ քաղաքական և լրատվական շրջանակներ մեկնաբանում էին որպես Վարդան Օսկանյանին մենակ թողնելու միտում, ի՞նչ կասի այս մասին: Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մեր այս հարցադրմանը` նշելով.

«Անցյալ շաբաթ ես նախօրոք պլանավորած գործերով բացակայում էի Հայաստանից, գտնվում էի արտերկրում: Իսկ Ձեր նշած «որոշ շրջանակների» հարցին պատասխանեմ հարցով՝ ի՞նչ է, իրո՞ք ոմանք կարծում են, թե հրավիրված խորհրդակցությունը, ԲՀԿ քաղխորհրդի կոշտ հայտարարությունը, խմբակցության որոշումներն ու քայլերը, մեր պատգամավորների ելույթները, այլ խմբակցությունների հետ խորհրդակցությունները, լավագույն իրավաբաններին ներգրավելը, ԵԽԽՎ-ում մեր երկու պատգամավորների ակտիվ գործունեությունը, Օսկանյանի հարցի հրատապ բարձրացումը եղել են առանց իմ գիտության կամ հանձնարարության: Կարծում եմ՝ պատասխանը դուք ինձնից լավ գիտեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031