Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այսօր ժ.14.30-ին նշանակվել էր «Միլանո» ընկերության գործով հերթական դատական նիստը:
Դատական նիստերի դահլիճը 45 րոպե փակ էր, եւ որեւէ մեկը չկար, որպեսզի տեղյակ պահեր կողմերի ներկայացուցիչներին, նիստը ուշանալու հետ կապված:
«Միլանո» ընկերության փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանը գրավոր դիմում թողեցին դատարանի ընդունարանում, հայտնելով դատարանի անպատրաստ լինելու մասին եւ հեռացան:
Կարդացեք նաև