Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Վարդան Օսկանյանի հետ, քաղաքական մեծ սխալ է: «Չգիտեմ՝ ով է կազմակերպել, ինչպես է կազմակերպել: Չեմ ուզում ասել՝ Վարդանը ճիշտ է, սխալ է, ինչ է պետք անել… լուրջ դեմքով մեծ-մեծ ձյաձյաներ նստում են ու հարցնում՝ արե՞լ է Վարդանը, թե՞ չի արել: Այնքան փոքր է դիվանագիտական կորպուսը եւ հիմա այս ոչ վայելուչ պատմությունը, նկատի ունենալով Վարդանի կալիբրները, հարց է՝ ինչ է սպասվում այն դիվանագետներին, որոնք դրսում պետք է աշխատեն: Այնտեղ չեն ասի, դուք ավտորիատար եք, բայց համապատասխան վերաբերմունք եւ համապատասխան կարծիք անպայման կլինի: Արտաքին գործերը շատ ուժեղ կապված են ներքին քաղաքականության հետ: Սա սկսվել է որպես ներքին գործ եւ աստիճանաբար դուրս է գալիս: Սա չպետք է լիներ: Պարզապես հայերը սիրում են դժվարություններ ստեղծել, հետո հաղթահարել հերոսաբար»,- այսօր «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց պարոն Նավասարդյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ