Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ. «Չեմ հասկանում, թե Ահարոնին ո՞վ է պատվեր տալիս »

Հոկտեմբեր 08,2012 15:39

«Իշխանական դաշտում 54,3%-ով առաջատար է Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմադիր դաշտում` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 8,9%-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների մասին իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Կենտրոնը հարցումը կատարել է սեպտեմբերի 15, 16-ին և 21, 22-ին, բոլոր մարզերի 3250 ակտիվ ընտրողների շրջանում՝ համաչափ՝ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակավայրի: Ըստ կենտրոնի հարցումների տվյալների` ընդդիմադիր դաշտում մյուս հավանական թեկնածուների շանսերը հետևյալ կերպ են գնահատվում.  Րաֆֆի Հովհաննիսյան՝ 1,8%, Լևոն Տեր- Պետրոսյան՝ 0,6%, Վահան Հովհաննիսյան՝ 1,0%, Արմեն Ռուստամյան՝ 0,1%:

Aravot.am-ը ներկայացված տվյալների մասին մեկնաբանություններ ստացավ «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանից: Նա նշեց. «Այս շրջանում շատ շուտ է ինչ-որ տվյալներ տպագրելը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր ընտրազանգվածը վերջին մեկ- երկու ամիսներին է մոբիլիզացվում: Իսկ իրական  պատկերը մենք կստանանք, երբ թեկնածուներն առաջադրվեն և ավելին, մոտ մեկ ամիս ընտրարշավը գնա, և մարդիկ վերջնականապես կարողանան իրոք կողմնորոշվել, իհարկե նրանք, ովքեր  կողմնորոշվում են: Հիմա նման հարցումներ անցկացնելն ու տպագրելը պարզապես հանրության ուշադրությունը գրավելու միջոց է, ուրիշ ոչինչ: Միևնույն է,  հիմա ռեալ պատկերը ցույց տալ չեն կարող»:

Ըստ Ա.Ադիբեկյանի կենտրոնի կատարած ուսումնասիրությունների` Գ. Ծառուկյանը «բարի լիդեր է»: Գ. Պողոսյանից հետաքրքրվեցինք` իրենց կատարած ուսումնասիրությունները նման արդյունք արձանագրե՞լ են: Նա պատասխանեց. «Այդպիսի հարցադրումներ չենք անում, այդ դեպքում մնացած բոլորի մասին էլ պիտի հարցնել, թե նրանք բարի են, քաղցր են, չոր են, թթու են…դա առանձին հատուկ ուսումնասիրություն պիտի արվի, որի իմաստը անհասկանալի է: Չեմ հասկանում, թե Ահարոնին ո՞վ է պատվեր տալիս այս ամիսներին նման ուսումնասիրություն անցկացնելու համար: Սոցիոլոգիան բավականին թանկ հաճույք է, չեմ կարծում, որ մարդիկ իրենց հաշվին դա անեին: Մյուս կողմից էլ՝ այսքան շուտ ոչ ոք, ոչ մի կուսակցություն նման ուսումնասիրություն չէր պատվիրի: Իսկ եթե ինքնուրույն  ցանկություն է ունեցել կազմակերպելու նման հարցումներ, ապա դա շատ մեծ ծախսերի հետ է կապված ու անիմաստ ծախս է: Կարելի է տարին մեկ անգամ անել, բայց մի քանի անգամ, արդեն կասկածելի է»:

Պարոն Պողոսյանը Ա. Ադիբեկյանի ներկայացրած թվերը չմեկնաբանեց ու հավելեց. «Թվերը չեմ էլ ուզում քննարկել, քանի որ ժամանակավրեպ են: Կարող է դրանք արտահայտում են հասարակության մի փոքր հատվածի կարծիքները, բայց հասարակության կարծիքը հնարավոր կլինի պարզել ավելի ուշ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031