Հայտարարվել են Բաց հասարակություն հիմնադրամի վավերագրական լուսանկարչութան նախագծի հաղթողների անունները: Նախագծին մասնակցում էին լուսանկարիչներ Հարավային Կովկասից, Աֆղանստանից, Մոնղոլիայից և Պակիստանից: Այս մասին ասվում է հիմնադրամի պաշտոնական կայքում:
Հայաստանից հաղթողներ են ճանաչվել Իննա Մխիթարյանը և Արթուր Լյումեն Գևորգյանը:
Իննա Մխիթարյանի աշխատանքի մասին գրված է, որ նրա գործի հիմքում ընկած են տնտեսական, սոցիալական և հոգեբանական գործոնները, որոնք անդրադառնում են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի խնդրին, այն փորձում է մարտահրավեր նետել իրենց իսկ վիճակի համար հաճախ մեղադրվող թրաֆիքինգի զոհերի խայտառակությանը:
Արթուր Լյումեն Գևորգյանի գործի մասին գրված է, որ այն անդրադառնում է սողանքային գոտիներում բնակվող մարդկանց նկատմամբ կառավարության անփութությանը: Հետագա աղետները կանխելու համար Գևորգյանը վիզուալ փաստագրություն կտրամադրի պատասխանատու մարմիններին՝ ցույց տալով, թե ինչպես են տուժել սողանքների գոտիներում ապրող մարդիկ:
Կարդացեք նաև