Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի եւ Աշտարակի քաղաքային մարզադաշտերում շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը` պետական կառավարման մարմինների թիմերի մասնակցությամբ: Երեկ` խմբային մրցաշարի 4-րդ տուրում, Աշտարակի քաղաքային մարզադաշտում Կրթության եւ գիտության նախարարությունը 5:1 հաշվով առավելության հասավ Արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ: Իսկ դրանից առաջ նշանակված ՀՀ դատախազություն-Տարածքային կառավարման նախարարություն խաղը չկայացավ երկրորդի չներկայանալու պատճառով, որի համար 3:0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց դատախազության թիմի օգտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ