«Ջեյ-Ուայր» լրատվականը գրում է, որ Սիդնեյի հրեաների առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ արքեպիսկոպոս Աղան Պալիոզյանին, անցած շաբաթ տեղի ունեցած նրա հուղարկավորության ժամանակ:
«Հայերն ու հրեաները կիսում են մի շարք կարևոր և առանցքային թեմաներ՝ ընտանիքի կարևորությունը, մշակույթի և ավանդույթների արժեքները, Ցեղասպանության հարվածը, ամեն պահի բազմազանության ընդունման անհրաժեշտությունն ու տարբերությունների ընկալումը»,- Նյու Սաութ Վեսթի հրեական խորհրդի պատգամավորների ղեկավար Վիկ Ալհադեֆի խոսքն է փոխանցում լրատվականը, – «Այս բոլոր հարցերը արքեպիսկոպոս Պալիոզյանի համար անձնավորված էին, սրանք այն արժեքներն էին, որոնցից նա օրինակ էր վերցնում»:
Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը մահացել է սեպտեմբերի 22-ին, սրտի կաթվածից, 66 տարեկան հասակում:
Կարդացեք նաև