Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացի սոմելիե. «Լավ գինու համար ձեզ փորձն ու տեխնոլոգիաներն են պակասում»

Հոկտեմբեր 08,2012 14:31

 

«Լավ գինի ստանալու համար լավ խաղող է պետք, որն ունեք, ձեզ մոտ խնդիրը փորձի եւ տեխնոլոգիաների պակասն է»,-այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսում ասաց Իտալիայի սոմելիեների, հյուրանոցների ռեստորանների ֆեդերացիայի անդամ Լուկա Կանապիկին: Նա Հայաստան էր ժամանել Արենիում օրերս տեղի ունեցած գինու փառատոնին մասնակցելու: Լուկա Կանապիկին լրագրողներից մեկի հարցին պատասխանելով՝ հայկական գինին տասը բալանոց սանդղակով գնահատեց 7: Ֆրանսիայում, 2008թ.-ին «Gault Millau» պարբերականի կողմից տարվա լավագույն սոմելիե ճանաչված Սերժ Ղուկասյանը վերջին անգամ 2007-ին էր եղել Հայաստանում եւ հայկական գինին այդքան էլ չի հավանել, սակայն այս տարի սոմելիեն որակական ու համային մեծ փոփոխություն էր նկատել: Նա համոզված է, որ այժմ հայկական գինին հանգիստ կարող ենք արտահանել Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ: Լուկա Կանապիկիի խոսքերով էլ, Արենիի տարածաշրջանի բնակիչները կարող են գինով, համեղ ուտելիքներով տուրիզմը զարգացնել, ինչպես, որ  ներկայումս անում են Իտալիայի շատ շրջաններ. «Հատկապես, որ Արենիի քարանձավը մեծ գանձ է ձեզ համար»:

Հարցին, թե Վրաստանը վերջերս գրանցել է գինու հեղինակային իրավունքը եւ հայտարարել, որ գինու հայրենիքը Վրաստանն է եւ արդյոք հայկական գինու հեղինակությունը չի տուժի դրանից, զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Վայոց Ձորում հայտնաբերած քարանձավն ապացուցում է, որ պատմության մեջ դրանից հին գինի չի եղել: Այն 6000 տարվա պատմություն ունի: Պետք է կարողանանք փաստերը ճիշտ գնահատենք»:
Գինու համտեսին եկած այս երկու հյուրերն էլ գինեգործների հետ վարպետաց դասեր էին անցկացրել` հատկապես կարեւորելով գինի խմելու համար կավե բաժակների օգտագործումը: Նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանի տվյալներով, գինեգործության ոլորտում տարեկան միջինը 20 % աճ է արձանագրվում, իսկ ներդրումների ծավալը կազմում է 11,8 %: Ըստ պարոն Միրզոյանի, արդեն պատրաստ է գինեգործության զարգացման ռազմավարությունը, որը շուտով կներկայացվի ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031