Հոկտեմբերի 4-ին, Բաթումում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր հավատարմագրման նամակը հանձնեց Աջարիայի ինքնավար Հանրապետության վարչապետ Լևան Վարշոլոմիձեին:
Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Գլխավոր հյուպատոսության և տեղական իշխանությունների միջև փոխգործակցության, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներին առնչվող նախագծերի կենսագործման, Բաթում և Վանաձոր, ինչպես նաև Ալավերդի ու Քոբուլեթ քույր քաղաքների միջև տնտեսական և այլ կապերի զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր հյուպատոսը Աջարիայի բազմամյա ղեկավարին ջերմ երախտագիտություն հայտնեց ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ նրա արդյունավետ համագործակցության, ինչպես նաևտարաբնույթ հարցերում ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ