Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Միջազգային հանրությունը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա

Հոկտեմբեր 08,2012 12:58

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ, Ադրբեջանի պահվածքը գնալով ոչ համարժեք է դառնում և ինչ-որ պահի հնարավոր է դուրս գա վերահսկողությունից:

Այսօր «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Զաքարյանը նկատեց, որ Հայաստանը պետք է իր քայլերն այնպես կազմակերպի ու իրականացնի, որ չվտանգի տարածաշրջանային կայունությունը: Պատգամավորի կարծիքով, Ադրբեջանին ոգեւորող հանգամանք կարող է ծառայել Սիրիայի հարցում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության փորձերը.«Թուրքիայի ակտիվ գործողությունները կարող են պատճառ դառնալ , որ Ադրբեջանը եւս ներգրավվի տարածաշրջանային քաղաքականության մեջ ավելի կոշտ գործողություններ իրականացնելու: Այս պարագայում Ադրբեջանի ցանկացած ներգրավվում կխաթարի տարածաշրջանում գոյություն ունեցող հավասարակշռությունը եւ առաջ կբերի նոր իրավիճակ, որտեղ հավասարակշռության վերականգնման անհրաժեշտություն կառաջանա; Միջազգային հանրության եւ Ռուսատանի կողմից որոշակի ճնշումներ կավելանան տարբեր ձեւաչափերով՝ սկսած Ադրբեջանի սպառազինությունների նկատմամբ որոշակի վերաբերմունքից ու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քայլեր իրականացնելու առումով: Մենք պետք է ավելացնենք մեր դիվանագիտական ջանքերը եւ կարողանանք միջազգային հարթակներում չենթարկվել թուրք-ադրբեջանական սադրիչ գործընթացներին, որոնք տարբեր ժամանակներում եղել են»:

Ինչ վերաբերվում է «Վրացական երազանք« դաշինքի ղեկավար Բիձինա Իվանաշվիլիի հայ համայնքի վերաբերյալ հայտարարությանը, Արտակ Զաքարյանը լրատվամիջոցի բացթողում համարեց : «Նա չէր կարող բազմազգ Վրաստանի դեպքում, կոնկրետ հայերի վերաբերյալ խտրական վերաբերմունք հայտնել»,- ասաց նա նշելով, որ որ Հայաստանը ավելի ակտիվ գործողություններ պետք է իրականացնի Վրաստանում. «Բայց ոչ ի հաշիվ տարածաշրջանի խաղաղության վտանգման, այլ դրանք պետք է բխի Հայաստանի շահերից և լարվածությունը թուլացնելու քաղաքականությունից»,:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031