Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի նախազգուշացում. Մի´ թողեք, որ իրավապահները մոլորեցնեն Ձեզ

Հոկտեմբեր 08,2012 12:17

 Հարգելի համաքաղաքացիներ,

 Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ և/կամ ստորաբաժանումներ զրուցելու, և ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից:

 Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով առաջնորդվում են իրավապահ մարմինների աշխատակիցները անձին բաժին կամ ստորաբաժանումներ հրավիրելիս, սահմանում է, որ հարցման կամ բաժին հրավիրելու պատճառը օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է։ Այսինքն՝ անձանց համար որևէ պարտականություն նախատեսված չէ։

 Տվյալ հոդվածից կարելի է եզրակացնել, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անձանց բաժիններ կամ ստորաբաժանումներ հրավիրելը չի հանդիսանում օրենքի հրաման/պահանջ, այլ ուղղակի  կրում է  կամավոր բնույթ: Այսինքն՝ անձը իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում, կամ առավել ևս պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ: Ուստի, իրավապահ մարմինների կողմից հրավեր ստանալու դեպքում անձը կարող է ներկայանալ բացառապես իր ցանկությամբ։

 Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031