Երեկ Գյումրու տոնին հրավիրված էր նաև երգչուհի Արուս Գուլանյանը: «Հոկտեմբեր» կինոդահլիճում գուսան Շերամին մեծարելիս (նրա մասին գիրքը լույս է տեսել Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ), բեմ հրավիրեցին նաև Արուս Գուլանյանին: Վերջինս իր աննման կատարմամբ այնպես զմայլեցրեց նստածներին ու հատկապես քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով տեղից վեր թռնելով ասաց . «Մարդ ըսպես Շերամ կերգե, ոչ թե ինչքան թափթփուկ կա, բերեն բեմ ու երգիչ սարքեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ