Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը ցուցմունք չի տալու

Հոկտեմբեր 08,2012 11:41

Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել՝ կապված «փողեր լվացման» գործի հետ:

«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:

Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:

Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:

Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»,- գրել է Օսկանյանը:

ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: Վարդան Օսկանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, պարբերաբար հրաժարվել է ցուցմունք տալ: Գլխավոր դատախազի միջնորդագրով Ազգային ժողովը Օսկանյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031