Ռուս ընդդիմադիրները երեկ որոշել են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը: Նրանք ցանկացել են ակցիա անցկացնել՝ «լավագույն նվերի» ընտրության վերաբերյալ: Ակցիային, ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ մասնակցել են մոտ 10 մարդ՝ նվերներով եւ 100 լրագրողներ: Պուտինին էլ եղան են նվեր բերել, էլ հոգնա, էլ բանտային հագուստ, էլ դիմանկար՝ սեւ ժապավենով, էլ պարան՝ օճառով, բայց բոլոր նվերներն առգրավել է ոստիկանությունը:
Առաջինը լրագրողների առջեւ է հայտնվել Մայա Պլիսեցկայան: Նա Պուտինի համար բերել է 3 բալակլավաներ՝ դիմակներ, որոնցով հանդես էին գալիս «Pussi Riot» խմբի անդամները: Մի քանի րոպե անց ոստիկանները մեկուսացրին նրան:
Կարդացեք նաև
Ռոմա Դոբրոխոտովն էր Պուտինի համար եղան բերել: Բայց նրան ձերբակալեցին անմիջապես:
«ՌոսԱգիտա»-ի ակտիվիստ Վադիմ Կորովինը բերել էր բանտային հագուստ:
Չգիտես ինչու ձերբակալեցին նաեւ «Ռիա Նովոստիի» թղթակցին:
Նվեր էին բերել նաեւ ահա այսպիսի բացիկ:
Պավել Շելկովը նվեր էր բերել պարան եւ օճառ:
10 րոպե անց ինչ որ մեկը բացեց ոստիկանական մեքենայի դուռը եւ Պավելն ու մի ձերբակալված կին փախան:
Սակայն ոստիկանությունը շատ արագ բռնեց փախստականին:
Ահա այսպես Պուտինը մնաց առանց ընդդիմադիրների «նվերների»: