Սպասվում է, որ հոկտեմբերի 8-ին Տավուշի մարզի Կողբ գյուղ կբերվի 32-ամյա Վ. Բ.-ի դիակը: Նա ամուսնացած չէր, բնակվում էր Սանկտ-Պետերբուրգում: Այդ քաղաքում էին բնակվում նաեւ երիտասարդի ծնողները, ովքեր 90-ական թվականների վերջին Կողբից տեղափոխվել էին Ռուսաստան:
Կողբի բնակիչներից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Վ.Բ-ի մարմինը գտել են Սանկտ-Պետերբուրգի նրա բնակարանում՝ կախված վիճակում: Հայտնի չէ՝ դա ինքնասպանությո՞ւն է, թե՞ երիտասարդին կախել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ