News.am-ի խմբագիր Արտակ Եղիազարյանը, որը հայտարարել էր, թե ցանկանում է Ավանի թիվ 1 ընտրատարածքում, տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Ավանի հարգելի բնակիչներ,
Դեկտեմբերի 2-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ Ավանի թիվ 1 ընտրատարածքում. հոկտեմբերի 8-ին մեկնարկում է առաջադրման գործընթացը: Ինչպես շատերդ գիտեք, ես հայտարարել էի առաջադրվելու մտադրության մասին: Այս պահին ես կարծում եմ, որ իմ առաջադրվելը նպատակահարմար չէ եւ հայտարարում, որ չեմ առաջադրվելու հետեւյալ նկատառումներից ելնելով.
ա. Ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք ես, ցավոք, չունեմ:
բ. Մեր երկրում ձեւավորված ընտրական արատավոր համակարգի պայմաններում, կարծում եմ, ընդդիմությունը չպետք է փոշիացնի իր ձայները, եւ նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում պետք է հանդես գա մեկ միասնական թեկնածուով:
գ. Ուժերիս ներածին չափով եւ ողջամտության սահմաններում աջակցելու եմ ընդդիմության՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ներկայացուցչին, եւ բոլոր ընկերներիս, ծանոթներիս ու պարզապես մեր երկրի, մեր թաղամասի ապագայով մտահոգ մարդկանց կոչ եմ անում իրենց ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուին»: