Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մարզպետը չի տրամադրում «Պատվավոր տավուշցիների» ցանկը

Հոկտեմբեր 08,2012 11:10

Երկու անգամ գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ խնդրելով տրամադրել այն անձանց ցանկը, ովքեր իր կողմից արժանացել են «Պատվավոր տավուշցի» կոչման: Սակայն մարզպետը չի տրամադրել այդ ցանկը:

Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրի վկայությամբ` մարզպետը չի տրամադրում, որովհետեւ «Պատվավոր տավուշցի» կոչմանն արժանացածների թվում է նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Ինչպես տեղեկացնում է մարզային «Տավուշ» թերթի 2009 թվականի առաջին համարը, մարզպետն Այրում քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցման եւ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու համար «Պատվավոր տավուշցի» կոչում է շնորհել եւ մեդալ հանձնել Գագիկ Ծառուկյանին:

2012թ. hոկտեմբերի 4-ին Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում հանդիսավորությամբ բացվել է արտերկրում ապրող արծվաբերդցիների կառուցած խաչքար: Բացման արարողությանը մասնակցել եւ շնորհավորանքի խոսք է ասել նաեւ մարզպետ Արմեն Ղուլարյանը: Խաչքարի բացման ժամանակ ելույթ է ունեցել եւ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհավորանք հնչեցրել դերասան Վովա Կոստանյանը:

Արծվաբերդի մեր աղբյուրները հայտնում են, որ դա դուր չի եկել Արմեն Ղուլարյանին, որը չի մնացել խաչքարի բացումից հետո կայացած համերգին եւ քեֆին, ասելով, որ ինքը Ջերմուկ՝ գյուղական համայնքների երկրորդ համաժողով է մեկնում:

Նշենք, որ այդ համաժողովը մեկնարկել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին: Հավելենք, որ Արծվաբերդի օրերս վերընտրված գյուղապետը ԲՀԿ անդամ Վոլոդյա Ուզունյանն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031