Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյանի դեմ հակախաղ չի գտնվում

Հոկտեմբեր 08,2012 10:33

  Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում 11-րդ հաղթանակը տարավ՝ 2:0 հաշվով հաղթելով Խարկովի «Մետալիստին»: Հանդիպման 26-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ ավելի ամրապնդվելով երկրի առաջնության լավագույն ռմբարկուի դիրքում: Մխիթարյանը 11 հանդիպումներում մրցակիցների դարպասն ուղարկել է 14 գնդակ::
Հանդիպումից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, ասել է. «Ես գոհ եմ, որ նա կատարում է իր բոլոր հանձնարարությունները: Ես պնդում էի, որպեսզի Մխիթարյանը հայտնվի «Շախտյորում», քանի որ տեսնում էի նրա որակները, որ ֆուտբոլիստը չի կարողանում բացահայտել «Դնեպրում»: Մխիթարյանը գրագետ ֆուտբոլիստ է»:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031