Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանին. «Քանի որ ես հավատք ունեցող անձնավորություն եմ, չեմ ուզում ասել, ով ոնց ընտրվեց»

Հոկտեմբեր 08,2012 00:04

Այսօր Գյումրու հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  իր 13 տարվա գործերի մասին հաշվետվություն ներկայացնելիս, ելույթը ավարտեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին նվիրված հատվածով: «Հավանական է երկուշաբթի, երեքշաբթի օրվանից, էսպես շատ մարդիկ կան, որոնք շատ են շտապում, մենք էս մի ամիսն է, 20 օրն է, արագ դիմում կգրենք, դուրս կգանք, և քանի որ ես  հավատք ունեցող անձնավորություն եմ, և մի քանի եկեղեցիներ կառուցող, ուրեմն չեմ ուզում ասել, թե ով ոնց ընտրվեց, ինչ եղավ: Մի բան եմ ուզում ասել `եկող քաղաքապետին թո՛ղ Աստված   իմացություն տա, շնորհավորում եմ իրեն, կարողանա կառուցել , կառուցապատել, ինձանից ավելի լավը կառուցի, ավելի շենացնի մեր քաղաքը: Իրան իմացություն տա  Աստված, եթե հանկարծ իմ կարիքն էլ զգա, ես պատրաստ եմ օգնելու, կանգնելու, աջակցելու: Եվ մի բան էլ ասեմ, ոնց  որ եղել եմ ողորմած, բարեգործ, ժողովրդի կողքին կանգնած, թասիբը քաշող, նույնը լինելու եմ սրանից հետո, ոչ միայն քաղաքապետ եղած ժամանակս, դրանից առաջ, հիմա  ու դրանից հետո, ինչքան որ Աստված ինձ կյանք կտա, Աստված բոլորիդ պահապան», -ասաց Վարդան Ղուկասյանը:

Գյումրու քաղաքապետը վերջում նաև հավելեց, որ չհոգնեց աշխատելուց, այլ հոգնեց դավերից , նրանցից, ովքեր «սուտը վրեք  են կախել» , բայց և այնպես ասաց, որ ներում է բոլորին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031