Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը պայքարում է Վերին Երուսաղեմում Տիրոջ աջակողմյան դասին արժանանալու համար

Հոկտեմբեր 08,2012 00:01

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում իր  հաշվետվությունը  ներկայացնելիս, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հանկարծ նորից հիշեց Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին: «Երբ որ երեխան մոր որովայնում կերակրվում է պորտալարից, երբ որ ծնվում է, պորտալարը կտրվում է, ու Աստված ասում է, թե մեկ դուռը որ փակեցի , երկուսը բացվեց, երկու  կուրծքն է տալիս մերը, մեկը փակվեց, երկու դուռը բացվեց: Դրանից հետո էդ երեխան պայքարի մեջ է մտնում, մեկը պայքարում է, հետո ասում է, որ երեխան չլա, մայրը կուրծք չի տա, և մենք էնքան արեցինք, որ քաղաքը կառուցվեց: Պետք է նմանատիպ մարդիկ լինեն, որ ոչ թե պաշտոնը, աթոռը բռնեն, նստեն ու ասեն գիտես` աթոռս ձիգ-ձիգ է, մնացածի հերն էլ անիծած, այլ ո՛չ ,  պետք է պայքարես, չարչարվես, ոչ թե մեր նախկին մարզպետը, որ ասում էր 1500 անօթևան կա,  բայց մի հոգի ասեց , որ 4700 անօթևան, կա, և շատ ղեկավար այրեր հավատացին ու Գյումրին սկսվեց կառուցվել: Մեկը պայքարում է պաշտոն ունենալու,  մեկը պայքարում է հարստություն ձեռք բերելու համար, մեկն էլ պայքարում է, որ Վերին Երուսաղեմում տիրոջ աջակողմյան դասին արժանի լինի: Երանի նրան, որոնք ապրում են ոչ թե անեծքի համար, այլ ապրում են օրհնանքի համար», -ասաց քաղաքապետը:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանն ու Շիրակի դաշնակացական մարզպետը միմյանց հետ չէին խոսում, Շիրակի մարզպետը կառավարությանը ներկայացնում էր,  որ Գյումրին 1500 անօթևան ունի, իսկ քաղաքապետը պնդում էր, որ նրանց թիվը 4700 է,  ու Ռոմիկ Մանուկյանին հրապարակավ խայտառակում էր` ի վնաս գյումրեցիների աշխատելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031