Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Գյումրու քաղաքապետարանը Ձեր հերանց տունն է եղել»

Հոկտեմբեր 07,2012 22:02

Գյումրու հեռացող  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր «Հոկտեմբեր» կինոդահլիճում, քաղաքի տոնը նշելիս,  այսպես ասած վերջին  հաշվետվությունը ներկայացրեց իր արած գործերի մասին: Ներկայացնենք քաղաքապետի  խոսքից մի հատված: «Հարգելի հյուրեր,  սիրելի գյումրեցիներ, անցավ 13 տարի և ոնց որ մի վայրկյան լիներ էդ 13 տարին, որովհետ գիշեր-ցերեկ քրտնաջան կարողացանք ծառայել իրոք մեր քաղաքին, մեր ժողովրդին: Ես այսօր ուզում եմ նախ շնորհավորել մեր գյումրեցիներին` քաղաքի տոնի կապակցությամբ:12 տարի է ` մենք քաղաքի տոնը նշում ենք, երբ որ Էրեբունի-Երևանը տեսնում էի, շատ վատ էի զգում, թե վայ, ինչի ՞  պիտի հայրաքաղաքի տոնը  մենք չտոնենք:Եվ  իրոք բարի նախանձով լցվելով`կազմակերպեցինք  Գյումրի քաղաքի տոնը, և դրանից հետո մնացած քաղաքները կազմակերպեցին իրենց տոնը, որը և շատ կարևորում եմ ես, որովհետև  միայն մայրաքաղաքով չէ երկիրը:

Մի խոսքով, և էդ 13 տարիների ընթացքում, որ ինձ հարցնեն, թե ի ՞ նչ արեցիր, առաջին խոսքը ես կասեմ, որ քաղաքապետարանի և բնակչության մեջ ղեկավարի, չինովնիկի, և ժողովրդի  միջի անդունդը մենք վերացրեցինք: Եվ սիրով լցվեցինք, և էս աշխատանքը պայմանավորված չէ միայն Գյումրու քաղաքապետով, պայմանավորված է  մեկս մյուսիս հարգելով, սիրելով, փոխադարձ հարաբերություններով մենք կարողացանք երկրաշարժից հետո ոտքի կանգնել` ի ուրախություն բոլորիս:Ես, իհարկե,  գիտեք, որ պետական կառույցներում չեմ աշխատել, և ինձ դրդեց միայն մի բան , ինչի ՞  համար ես առաջադրեցի իմ թեկնածությունը. 1996 թվականին հաղթանակեցինք, բայց ես չանցա, այսինքն,  որ նայում ես մոտ 20 տարիներ են  դառնում իմ աշխատած տարիները, 35 տարեկան  էի այդ ժամանակ:

Եվ էդ ամեն ինչի մեջ ի ՞ նչը ինձ դրդեց` մի բան, ես Ազգային ժողովում էս խոսքերն ասել եմ.  երբ որ գյումրեցի տղամարդը , գյումրեցի  վարպետը տուն է մտնում,  անպայման ինքը դատարկաձեռն, մենք սովորություն ունենք, որ դատարկաձեռն տղամարդը տուն չպետք է մտնի, և էդ տարիներին էնպիսի վիճակ էր Գյումրիում, վարպետները փողոցները չափչափելով տուն էին վերադառնում դատարակաձեռն, իսկ զավակները, երեխաները ասում էին `պապա ջան, սոված եմ, հայրիկ ջան հաց կուզեմ, և էդ հոր սիրտն էր պայթվում: Եվ 350 հազարանոց  Լենինականում էդքան մարդիկ  չէին մահանում, ոնց որ հետաղետյան Գյումրի քաղաքում: Այ,  էդ սկզբունքը, էդ վիճակը ինձ ստիպեց, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը:Իհարկե,  շատերն ասում էին, թե կոմսոմոլական փորձ չունի, ապարատի փորձ չունի, կձախողի, բայց Փառք Աստծո, Աստծո օգնությամբ,Աստծո ողորմածությամբ աշխատեցինք, և էսօր սիրով,  հարգանքով դուրս ենք գալիս, և կարող ենք պարզճակատ էս քաղաքում քայլել:Ամենամեծ ձեռբերումը սրա մեջ եմ տեսնում:

Ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղավ այն, որ ես կենտրոնական  հեռուստատեսությամբ ասում էի, թե եկեք  քաղաքի կենտրոնական հատվածներում կարող եք  հողակտորներ վերցնել, շենք-շինություններ վերցրեք, մեծ ներդրումներ արեք: Բայց,  ցավոք սրտի,  էդ ժամանակ սարսափելի էր վիճակը, և ի ի՞նչ ստացվեց, ստացվեց, որ էսօր քաղաքում չկա հողակտոր` ի ուրախություն բոլորիս: Դրա համար պետք է շքանշանով պարգևատրեն էս քաղաքապետին, ոչ թե վատ զգան, թե գիտեք հող չկա, որ մենք վաճառենք ժողովրդին: Այսինքն դա հսկայական ներդրում է, որ Հայաստանի Հանրապետության ,  Երևանը  չհաշվարկած,  բոլոր քաղաքները և գյուղերը միասին մասնավորի կողմից էդքան  ներդրում չի արվել, ոնց որ Գյումրի քաղաքում: Դա նրանից էր, որ առանց քաշքշուկի, առանց տանել-բերելու, առանց հախերի կարողացանք մարդկանց  հողհատկացում անել, և Փառք Աստծո,  էսօր 85 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արվել, և եթե փոխանցիկ շինարարությունն էլ հաշվարկենք` 100 միլիոն դրամից կանցնի էն կողմ:Մեր  ամենամեծ ձեռբերումներից մեկը ես համարում ես սա:

Եվ երբ ասում էի, որ գալիս եմ մարդկանց տնակներից դուրս հանեմ. 40 հազար տնակ վերացրեցինք էս քաղաքի երեսից, 40 հազար , պատկերացրեք ինչ թիվ է:Եվ էդ ամեն ինչի մեջ ես ասում էի, որ պետք է կարողանամ վերջին գյումրեցին ստանա իր բնակարանը, և էդ գյումրեցուն պետք է մեքենայի բանալիները հանձնեմ իմ ձեռքով:Չհասցրեցի, իհարկե շինարարությունը ավարտվում է, բայց մեքենան չեմ հասցրել, խոսք եմ տալիս վերջին գյումրեցուն ,  քաղաքապետ էլ չլինեմ, մեքենայի բանալիները Ղուկասյանների ընտանիքից հանձնելու եմ:

Ուրեմն գիտեք ինչքան դժվար է Գյումրի քաղաքին լինել քաղաքապետ, այս շնորհաշատ քաղաքին, որ պատկերացրեք մի ընտանիք, որ ունի 12 եղբայր և ամենակրտսերը դու ես , պետք է պատասխան տաս Ղարիբջյանների առջև, թող Աստված ողորմյա նրա շիրիմին, տղան էստեղ նստած է` Բագրատը, Մուրադ Մուրադյանի առջև պետք է պատասխան տաս, պետք է պատասխան տաս Ավետիք Իսահակյանի թոռի առջև , Շիրազի տղաների, երեխաների առջև, պատկերացրեք մեր շնորհաշատ , վաստակաշատ քաղաքում պետք է պատասխան տաս, որ մեծերը վերադառնան ու  փոքր եղբորն  ասեն` քաղաքը քանդեցի ՞ ր, թե ՞  շինեցիր: Դե,  Փառք Աստծո,  Մուրադ Օգանեզովիչի և մեր բոլոր մեծերի խոսքերից և ծափահարություններից զգում էինք, որ կարողացանք քաղաքը կառուցապատել, ի ուրախություն բոլորի,  մեծամտություն չհամարեք:

Իսկ ինչ մնում է Շիրազի, Շերամի և Գյումրի քաղաքի մասին գրքերին, որ յուրաքանչյուր քաղաքի բնակիչ պետք է ուրախանա, որ նմանատիպ գիրք ունենա իր սեղանին  դրված, հրատարակելը դա մեր պարտականությունն է:

Ես ընդհանրապես միշտ ասել եմ մեր մեծերին, որ դուք էսօր չեք բնակվում Գյումրիում, ձեր զավակները եթե հետ են գալիս, իրենց օջախը պետք է լինի Գյումրու քաղաքապետարանը, և ես հեռուստատեսությամբ բազմիցս ասել եմ, թե էն գյումրեցին, որը վերջին պահին վատ զգալով, չէ ՞  որ ասենք մեկը  հարս է գնում, երբ որ վիճակը լավ չի լինում, ասում է գնամ հերանցս տուն:Ես ասում եմ, որ Գյումրու քաղաքապետարանը ձեր հերանց տունն է եղել, և դա բոլորս միասին տեսել ենք` ի ուրախություն բոլորի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031