Այսօր Մանկական այգում կազմակերպվել էր պարի ֆլեշմոբ: «Dancemob»-ի ընթացքում դրվում էին տարբեր տեսակի ակումբային երգեր, որոնք ընտրվել էին կազմակերպիչների կողմից: Ֆլեշմոբի կազմակերպիչ Արեւիկ Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարով շատ քիչ է զբաղվել` երկու տարի, բայց պարել շատ է սիրում. «Քանի որ շատ երկրներում նման ֆլեշմոբեր են կազմակերպում, ընկերուհիներով որոշեցինք մենք էլ անել: Կարծում եմ հետաքրքիր կլինի: Հայաստանում այս ոլորտը այնպիսինն է, ինչպիսին որ պետք է լիներ»:
Սա Արեւիկի կողմից կազմակերպված ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆլեշմոբն է: Ասում է, որ ապագայում ցանկանում է մետրոներից մեկում կազմակերպել սառելու ֆլեշ մոբ, այսինքն` դրա ընթացքում մարդիկ անշարժանում են:
«Dancemob»-ի կազմակերպիչ, մասնակից Սաթենիկ Քոսինյանը նույնպես սիրում է պարել: Իր խոսքով, Հայաստանում դեռ այսպիսի միջոցառում չի եղել. «Կարծում եմ, որ մեր չափերով ինչ որ մի բան ստացվել է: Մենք ցանկանում էինք ավելի մեծ ֆլեշմոբ անել, սակայն Երեւանի քաղաքապետարանը մեզ միայն այստեղ թույլատրեց»:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ