Տևական ժամանակ է Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ պաշտոնանկությունից հետո Վարդան Ղուկասյանը կթողնի Գյումրին ու կհեռանա Եվրոպա: Որպես կոնկրետ երկիր` միշտ մատնանշվում է Ֆրանսիան, որտեղ և քաղաքապետն ու նրա հարազատները հաճախակի են տարբեր առիթներով լինում: Նույնիսկ պնդողներ կան, թե նա այնտեղ բիզնես ունի:
Կարդացեք նաև
Սակայն այսօր` իր հրաժեշտի նախօրյակին, քաղաքի կենտրոնում ժամեր առաջ բացված գյումրեցի հայտնի հումորիստ Պոլոզ Մուկուչի արձանի տակ, Վարդան Ղուկասյանը լրագրողներին հավաստիացրեց. «Ես ո՞ւր եմ գնալու, ես գյումրեցու թոռ եմ, իմ պապերի գերեզմանները էստեղ են, ես ոչ մի տեղ չեմ գնալու, ես էստեղ մնալու եմ, բայց բիզնեսով զբաղվելու ենք, ուրեմն շատ երկրների հետ շատ աշխատանքներ ունենք, անելու ենք ու մեծացնելու ենք, ես պետական կառույցներում չեմ աշխատելու»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ