Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները պայքարում են կանաչ տարածքում սկսված շինարարության դեմ

Հոկտեմբեր 07,2012 14:30

Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից, իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչները այսօր արգելել են շարունակել շինարարական աշխատանքները, որից հետո նոր միայն իրենց են ներկայացվել փաստաթղթեր, որոնց համաձայն կառուցվելու է երկհարկանի առևտրի սրահ, չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին: Բնակիչները կտրականապես դեմ են այդ նախագծին և արդեն նամակ են կազմել քաղաքապետի անունով, որի տակ այս պահին ստորագրել են մոտ 20 բնակիչ: Շինարարները խոստացել են երկուշաբթի` հոկտեմբերի 8-ի առավոտյան 9.00, գալ և սկսել բետոնապատման աշխատանքները, իսկ բնակիչները պնդել են, որ չեն թողնելու կատարել այդ աշխատանքները:

  Դիմում-բողոք Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում  առաջացել են նոր ճաքեր: Տարիներ շարունակ շենքը համարվել է վթարային, սակայն 4-րդ կարգից, առանց որեէ համապատասխան ամրեցման աշխատանքներ իրականացնելու վերադասակարգավորվել է 3-ի: Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն տեղի է ունենում ինքնակամ  ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն  չի տվել և չի էլ տա:

Առավել ևս, բազմաթիվ անգամ ահազանգվել է սանէպիդկայան` շենքի տակ առնետների առկայության վերաբերյալ: Վերոհիշյալ շինարարության պատճառով, առնետները ակտիվացել են և ներխուժում են բնակարաններ` օգտվելով շենքի տարիներ շարունակ ամրեցման կարիք ունեցող հիմքից:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները:

2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին:

Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները բնականաբար ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու:

Հարգանքով`
ք. Երևան,  Արզումանյան, 4 շենքի բնակիչներից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031