Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջնականապես որոշվել է Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասի այդքան սպասված բնակարանները անօթևաններին հանդիսավորությամբ հանձնել հոկտեմբերի 11-ին: Բնակարաններն, ըստ էության, արդեն պատրաստ են` լույսը քաշած, ջրերը միացրած, թաղամաս տանող 2 կիլոմետրանոց ճանապարհը արդեն գործում է, 1080 տեղանոց դպրոցի շենքը ևս պատրաստ է, այնպես որ անհարկի ձգձգելու կարիք այլևս չկա:
Նշենք, որ ի սկզբանե Գյումրիում հնչում էին ենթադրություններ առ այն, որ բանալիները կտրվեն նախագահական ընտրությունների ժամանակ ու սա որպես նախընտրական PR կօգտագործվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ