Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրիր մասնագիտությունդ ըստ թվագիտության

Հոկտեմբեր 07,2012 14:06

Դարեր առաջ նումերոլոգիան` թվագիտությունը համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր այն դասում են աստղագուշակության մեթոդների շարքին և կիրառում կյանքի տարբեր ոլորտներում: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է վերծանել յուրաքանչյուր մարդու առողջությունը, բնավորությունը, ճակատագիրը և այլն` ուղղորդելով և օգնելով նրան տարբեր գործնեություն ծավալելու ժամանակ: Իմանալու համար, թե ինչ մասնագիտություն կհամապատասխանի մեզ` պետք է կատարել հետևյալ հաշվարկը: Պատկերացնենք` որևէ մեկը ծնվել է 5.11.1972 թ.-ին, ուստի այդ բոլոր թվերը պետք է գումարել` 5 + 11 + 1972 = 1998, այնուհետև ստացած արդյունքը վերածել միանիշ թվի` 1 + 9 + 9 + 8 = 27  ->  2 + 7 = 9 և ստանալ վերջնական միավոր, որի նշանակությունը կարելի է իմանալ ստորև բերված աղյուսակից:

  1. 1.              Այս թվի ազդեցության ներքո գտնվող անձինք կարող լինել ադմինիստրատորներ, տնօրեններ, փոխտնօրեններ, դեսպաններ, քաղաքականագետներ, քաղաքական գործիչներ, գրողներ, գլխավոր խմբագիրներ, նկարիչներ, դերասաններ, ճարտարապետներ, դիզայների, վաճառքի ղեկավարի,  ռադիոկայանի կամ հեռուստատեսության և գովազդայի գործակալության տնօրեններ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, նյարդաբաններ, վիրաբույժներ, իրավաբաններ, բրոքերներ, վաշխառուներ, օդաչուներ, ձեռնարկատերեր, հետազոտողներ, մեկնաբանողներ, գրական քննադատներ: Այսինքն` այնպիսի բնագավառներ, որտեղ նրանք կարողանան փորձարկել, արագ գործել և որոշումներ կայացնել: Սակայն յուրաքանչյուր միտք, գաղափար գործածելուց առաջ այն պետք է մի քանի անգամ վերանայել:
  2. 2.              Այդպիսի մարդիկ իրատես են և սիրում են արագ արդյունքներ ստանալ: նրանց համար կատարյալ են համարվում փոխըմբռնում, դիվանագիտություն և նվիրվածություն պահանջող աշխատանքները: Երկու թիվ ունեցող մարդիկ պետք է մշտապես կապի մեջ լինեն ուրիշների հետ և կարող են ընտրեն փաստաբանի, արտիստի, թատրոնի պրոդյուսերի, ռազմական գրագիրների, երաժշտի, գրողների, հրատարակիչների, քաղաքական գործչի, տնօրենի օգնականի, շրջագայության կազմակերպչի, դպիրի, բանկային աշխատողի, թղթակցի, օդանավակայանի աշխատողի, թանգարանի պահակի, գրադարանավարի, խոհարարի, քարտուղարի, ոստիկանի, ինժեների, հյուրանոցի կամ ռեստորանի աշխատողի, քանդակագործի, օգնականի, սղագրողի, կոլեկցիոների և կենսագրի պաշտոնները:
  3. 3.              Սա ինքնաարտահայտման թիվ է, որի ներկայացուցիչները հաջողությամբ կարող են աշխատել որպես դատավոր, վաճառող, տեղեկատվական գործակալության տնօրեն, իրավաբան, դերասան, թատերական ռեժիսոր կամ պրոդյուսեր, դրամատուրգ, լուսանկարիչ, մոդել, քաղաքական գործիչ, մանկավարժ, դիմահարդար կամ վարսահարդար, ձևավորող, այգեպան, նկարիչ-դեկորատոր, բուժքույր, բժիշկ, նկարիչ, քահանա, գործարար, ռեստորանի տնօրեն, այսինքն` այն բոլոր ոլորտները, որոնք պահանջում են սրամտություն, ղեկավարելու, ճանապարհորդելու և տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
  4. 4.              Չորս ունեցողներն աշխատասեր են, նպատակասլաց և սիրում են մանրուքների հետ աշխատել: Նրանք ինքնաարտահայտվելու անհագ պահանջ են զգում, ուստի խորհուրդ է տրվում ընտրել ճարտարագետի, շինարարի, էլէկտրիկի, գրադարանավարի, քարտուղարի, բժիշկի, վիրաբույժի, ինժեների, հնագետի, մանկավարժի, դեկանի, գյուտարարի, հողագործի, գծագրիչի, տեսուչի, բանկիրի, բրոքերի, բանակի սպայի, գրական քննադատի, վիճակագրի, դիզայների, կահույքի արտադրողի, դպիրի, վարկի վարչության պետի, քարտաշի, գանձապահի,  դրամատուրգի, տնտեսագետի, տնտեսագիտության դասախոսի մասնագիտությունները:
  5. 5.              Փոփոխություններ, շարժում սիրող անձինք են, այդ իսկ պատճառով նրանք կարող են  լինել շրջագայության կազմակերպիչ,  լուսանկարիչ, նկարիչ, թատերական քննադատ, գրող, քաղաքականագետ, թատրոնի ռեժիսոր, հոգեբան, սպորսմեն, մարզիչ, թղթակից, մեկնաբան, խմբագիր, հրատարակիչ, դիմահարդար, փիլիսոփա, փաստաբան, պլաստիկ-վիրաբույժ, պարող, երաժիշտ, վաճառող, տեսուչ, օդաչու, հնագետ, դասախոս, գրական գործակալ, կարգադրիչ, գիտաշխատող: Սակայն պետք է խուսափեն անհեռանկար խոշոր կազմակերպությունների հետ աշխատելուց:
  6. 6.              Այս թիվը բնորոշ է մշակույթի և արվեստի մարդկանց, որոնք նվիրված, պատասխանատու և հուսալի էակներ են: Գեղեցկության և ներդաշնակության այդ սիրահարները ստեղծված են մանկավարժի, դաստիարակի, հոգեբանի, հոգեբույժի, քահանայի, դայակի, բժիշկի, դասախոսի, դերասանի, գեղարվեստական ղեկավարի,  գրողի, խմբագրի, հրատարակչի, դպրոցի տնօրենի, դեկանի, կադրերի բաժնի ղեկավարի, պարողի, երգչի, ձևավորողի, այգեպանի, դիմահարդարի, ոճաբանի,  վարսավիրի, բարեգործական ֆոնդի ղեկավարի, թատրոնի դեկորատորի, նույնիսկ ֆիզիկոսի մասնագիտությունների համար: Եվ, քանի որ սիրում են կատարել կոնկրետ գործողություն` կապված մարդկային շփման ու տարբեր կազմակերկությունների հետ, պետք է խուսափեն շտապեցնող և մեծամասշտաբ գործերից:
  7. 7.              Այս մարդիկ կենտրոնանալու մեծ հնարավորություն, արագ աշխատելու, վերլուծելու յուրահատուկ ունակություն և ինտուիցիա ունեն: Ուստի նրանք կարող են հաջողությամբ դառնալ հետազոտող, մեկնաբան,  հոգեբան, հոգեբույժ, կադրերի բաժնի պետ, ինժեներ, բրոքեր, տնտեսագետ, ֆիզիկոս, լուսանկարիչ, երաժիշտ, պատմաբան, աստղագետ, հնաբան, խմբագիր, գրող, մոդել, քննադատ, գիտնական, դիվանագետ, ղեկավար, տնօրեն, տեսուչ, քահանա, փաստաբան, դատավոր, սպորսմեն, ճանապարհորդ-բացահայտող, միջնորդ, ոսկերիչ, էթիկայի մասնագետ, խորհրդական, երկրաբան, կուսակրոն, քաղաքացիական իրավունքների մարտիկ և այլն: Առանց որևէ ջանքի կարող են դառնալ հեղինակավոր անձինք:
  8. 8.              Այս թվի ներկայացուցիչներն ունեն վերլուծության, տակտի, ժամանակի զգացողության, արագ կողմնորոշվելու և որոշում կայացնելու հատկություն, ուստի նրանց համահունչ են հատկապես ֆինանսների և բիզնեսի ոլորտները: Կարող են լինել բարեգործներ, քաղաքական գործիչներ,  ադմինիստրատորներ, խմբագիրներ, թատրոնի ռեժիսորներ, տնտեսագետներ, բանկիրներ, բրոքերներ, բանակի սպաներ, դեդեկտիվներ, հետազոտողներ, վարսավիրներ, քննադատներ, գրադարանավարներ, քիմիկոսներ, դատավորներ,  ղեկավարներ, մեխանիկներ, գյուտարարներ, արտադրողներ, վարչության պետեր, պետական ​​ծառայողներ, կոլեկցիոներներ:

9. Այդպիսի մարդկանց երբեք դուր չի գալիս սովորական վիճակը, որովհետև նրանք հակված են փոփոխության և նորության: Նրանք պարզապես շնչակտուր կլինեն մի տեղում կանգնելիս: Կարող են դառնալ փայլուն էստրադային արտիստներ, փիլիսոփաներ, մեկնաբաններ,  գրողներ, խմբագիրներ, երաժիշտներ, ռադիոհեռուստադերասաններ, հետազոտողներ, նկարիչներ, PR-ի աշխատողներ, ադմինիստրատորներ, գյուտարարներ, գաղափարախոսներ, դեդեկտիվներ, ռեժիսորներ, վիրաբույժներ, ճանապարհորդներ, հնագետներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, դասախոսներ, դիմահարդարներ, էզոթերիկներ, գովազդային և վաճառքի մենեջերներ, ճանապարհորդական գործակալներ, վարսավիրներ, գեղազարդիչներ, փորձագետներ: Նրանց համար գրեթե չկա մասնագիտական որևէ սահմանափակում, այլ պարզապես պետք է ընտրեն այն, ինչ նրանց մոտ հետաքրքրություն է առաջացնում:

Պատրաստեց` Ելենա Չոբանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031