Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կցանկանայի, որ նրանց աշխատավարձը կրկնապատկվեր». Այսօր գրադարանավարի օրն է

Հոկտեմբեր 07,2012 13:40

Հանգստյան օրվա պատճառով ընթերցողները չեն կարող այցելել գրադարաններ ու շնորհավորել իրենց սիրելի գրադարանավարներին (գրադարանները բաց էին երեկոյան 6-ից մինչև առավոտյան 11-ը) ։ Սակայն առավել հանդուգն ցանկացողները նրանց չեն մոռացել համացանցում` իրենց «ստատուսներում» ։ Օգտատեր Լիլիթը գրում է․ «Վայ տիկին Սուսաննա, տոնդ շնորհավոր։ Երանի Ձեզ պես բարեհամբույր մարդիկ շատ լինեն։ Շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներիդ»։ Իսկ 19-ամյա Աննան նրանց մաղթում է համբերություն և աշխատավարձի բարձրացում․ «Ցավալի է, որ այդպիսի կրթված մարդիկ, այդքան օգտակար գործ կատարելով, այդքան քիչ են վարձատրվում։ Շատ կցանկանայի, որ նրանց աշխատավարձը կրկնապատկվեր», ասում է նա։ Իսկ ահա գրադարանի աշխատակիցներից «դժգոհ» 20-ամյա Արսենը նրանց մաղթում է և’ աշխատավարձի, և’ տրամադրության բարձրացում։ «Եթե լինի առաջինը, կլինի նաև երկրորդը, ու մեզ վրա երբեք մուննաթ չեն գա»,-ասում է նա։

Տե՞ղ կհասնեն նրանց մաղթանքները, թե` ոչ, պարզ չէ, բայց ընթերցողները չեն զլանա վաղն ևեթ այցելել գրադարաններ և ուղղել իրենց բարեմաղթանքներն անձամբ։ Եվ չնայած գրադարանները փակ են, սովորաբար այս օրը կազմակերպվում են շնորհանդեսներ, գրքի տոնավաճառներ, գրական ստեղծագործությունների թատերականացված բեմականացումներ և այլն։ Այս միջոցառումների նպատակն է քարոզել գիրքը և ընթերցանությունը։

Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ երեկ հյուրընկալել և շնորհավորել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցներին։ Նա հաղորդել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու շրջանակում քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 9000 կտոր նոր գրականություն, որը շուտով կբաշխվի մայրաքաղաքի գրադարաններին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ի դեպ, գրադարանավարի օրը Հայաստանում նշվում է 2004 թվականից։

Նազենի Բաղդասարյան

Հ․գ․Շնորհավոր տոնդ, գրադարանավար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031