Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը գտնում է, որ «Խազարի» պաշտպան Էլնուր Ալլահվերդիեւին հավաքական չհրավիրելը ոչ ոքի չպետք է զարմացնի: Ֆուտբոլիստը որակազրկվել է վեց խաղով՝ երկրի առաջնության 7-րդ տուրում մրցավարի երեսին թքելու համար: «Վատն այն է, որ Ադրբեջանում ֆուտբոլիստը կարող է իրեն թույլ տալ՝ թքել մրցավարի վրա: Եթե Էլնուրը դա աներ միջազգային հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ նա այլեւս այդ մակարդակում չէր խաղա: Իսկ դուք ինչպե՞ս կվարվեք, եթե ես թքեմ ձեր երեսին: Պատկերացնում եմ ձեր պատասխանը», – ասել է մարզիչը «Azerisport»- թղթակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ