Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Բրունու Ալվեշը հույս է հայտնել, որ այսօր իրենց կհաջողվի ընդհատել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանի գոլերի արդյունավետ շարքը:
«Այդ արդյունքը (9 գոլ՝ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում) ասում է այն մասին, որ նա ուժեղ հարձակվող է: Ռուսաստանի առաջնության թիմերը բավականին լուրջ են եւ եթե Մովսիսյանը պարբերաբար գրավում է նրանց դարպասը, այդ ֆուտբոլիստի խաղամակարդակի պերճախոս վկայությունն է: Հետեւաբար, մենք նրա նկատմամբ առանձնահատուկ հսկողություն պետք է սահմանենք եւ հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի», – ասել է Ալվեշը «Спорт день за днем»-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ