Մոսկվայի դպրոցներից մեկում անցկացված օլիմպիական դասի ժամանակ աշակերտներին ասել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: «Հիմա մենք մի քանի խոշորագույն մրցումներ ունենք կազմակերպելու: 2013-ին Կազանում անցկացվելու է համաշխարհային օլիմպիադան, իսկ Մոսկվայում՝ աթլետիկայի աշխարհի առաջնությունը: 2014 թվականին Սոչին կհյուրընկալի ձմեռային օլիմպիադան: Այ, երբ դրանք ու եւս մի քանի միջազգային խոշորագույն միջոցառումները կավարտենք, կհավակնենք 2020 թվականից հետո կայանալիք ամառային օլիմպիական խաղերից մեկին», – ասել է ՌԱՕԿ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ